ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ցմահ դատապարտյալները դադարեցրել են անաժմկետ հացադուլը, սակայն բարձրացված հարցերն օրակարգում են ու դեռևս անլուծելի

Ցմահ դատապարտյալները դադարեցրել են անաժմկետ հացադուլը, սակայն բարձրացված հարցերն օրակարգում են ու դեռևս անլուծելի
11.12.2023 | 11:51

Կյանքի անսպասելի շրջադարձերից խուսափել չի վիճակվել քրեակատարողական հիմնարկներում հայտնված ցմահ դատապարտյալներին, անկախ այն հանգամանքից՝ կապ ունեցե՞լ են տվյալ հանցագործության հետ, թե՞ այդ իրավիճակում են հայտնվել օրենսդրական «բացերի», հաճախ անարդար դատավարությունների ու կամայականությունների պատճառով: Եվ այս ոլորտում առկա խնդիրները որևէ հույս չեն ներշնչում դատապարտյալներին երբևէ վերականգնելու իրենց իրավունքները: Համացանցում այսպիսի իրավիճակները լուսաբանող տեսանյութերը բազմաթիվ են: Նման տեսանյութերում արծարծված խնդիրների դեմ բողոքի մասին առանձին ռեպորտաժներ՝ նույնպես…

Բազմաթիվ չլուծված խնդիրներ օրակարգում են նաև այսօր:
Ս.թ. նոյեմբերի 28-ից «Սևանի» բանտում 7 ցմահ դատապարտյալ անժամկետ հացադուլ էին հայտարարել։ Նրանք բողոքում էին քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտիների պայմաններից, նոր օրենսգրքից, վերասոցիալականացման ծրագրից և պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ընթացակարգերից, որոնք «ցմահների» համար չեն գործում և կիրառվում են «խտրական եղանակով»։ Հացադուլի դրդապատճառը ցմահ դատապարտյալներից մեկին աջակցություն հայտնելն էր, որին բանտի ղեկավարությունը տեղափոխել է այլ անվտանգային գոտի։
Հացադուլավորները՝ «Սևան» ՔԿՀ-ում պահվող Հակոբ Խաչատրյանը, Իգոր Օհանյանը, Արամ Առաքելյանը, Արթուր Մկրտչյանը, Միքայել Մարտիրոսյանը, Արտակ Ալեքսանյանը, Ստեփան Ներսեսյանը դիմում են գրել պատկան մարմիններին, այդ թվում՝ արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին և Սևան» ՔԿՀ պետին։
«Հայտնում ենք Ձեզ, որ մենք՝ ցմահ դատապարտվածներս, բախվել ենք մի խնդրի, որը հանդիսանում է ինստիտուցիոնալ, հետևանք է ՀՀ Սահմանադրության խախտմամբ օրենքների և որոշումների տարաբնույթ մեկնաբանման, թերի կատարման կամ չկատարման, խտրական եղանակով կիրառման: ՀՀ Կառավարության կողմից մշակված քաղաքականությունը և ռազմավարությունը, որն ուղղված է մեր վերասոցիալականացմանը՝ «ռեժիմների» և անվտանգային գոտիների փոփոխման եղանակով մեզ հասարակություն վերաինտեգրելուն, չի գործում կամ գործում է թերի, վերապահումներով, կամայականորեն»,- գրված է դիմումի մեջ։
Վերջին օրերի հրապարակումներից տեղեկանում ենք, որ սույն դիմումի մեջ իբրև փաստարկ ներկայացված է նաև դատապարտյալներից մեկի պատմությունը, որտեղ նկարագրվել է, որ տեղաբաշխման հանձնաժողովի՝ 26.08.2022 թ.-ի թիվ 1764 որոշմամբ, համաձայն նոր քրեակատարողական օրենսգրքի 170 հոդվածի, «Սևան» ՔԿՀ պետի 02.09.2022 թ-ի որոշման համաձայն՝ նրան տեղափոխել են ՔԿՀ միջին անվտանգային գոտի․ «Ինձ արհեստականորեն հեռացրին բաց կալանք տեղափոխվելու հնարավորությունից», - մեկնաբանել է դատապարտյալը։ Ապա ընդհանրացնելով խնդիրը ՝ անձամբ իր անունից տվել է հետևյալ գնահատականը.

«… Մենք, հայտնվելով նոր անբարենպաստ պայմաններում և մեկ տարուց ավելի ապրելով և կատարելով նոր «խաղի»՝ քրեակատարողական օրենսգրքի կանոնները, միևնույնն է մնացինք նույն ծակ նավակով, այս ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չեղավ, ես միայն դեգրադացվում եմ, ուրիշ ոչինչ, և սա ուղիղ պատճառահետևանքային կապ ունի նոր օրենսգրքի հակասահմանադրական բնույթի հետ, եթե այն կտրված է բարի արմատից, ապա և չի կարող բերել բարի պտուղներ: Վերասոցիալականացման ուղուց կրկին անցում ենք կատարում պատժողական քաղաքականության, որը ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքների խախտում է։ Ամեն ինչ դարձել է ձևական, մինչ օրս դեռ դուրս չենք եկել սովետական բյուրոկրատական ճահճից:

Իրականությունն այն է, որ ոչ թե օրենքն է գործում, այլ պլան են կատարում՝ ամեն ինչը թղթի վրա է տեղի ունենում, թղթի վրա ինձ հետ աշխատանք են տանում, որ իմ մոտ դրական վարքագիծ ձևավորեն, այդ վարքագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում են հայտնում, թղթի վրա՝ առանց հիմնավորելու, իմ հանցանք կատարելու բարձր-ցածր հավանականությունն են որոշում, կարծիքներ են իմ մասին կազմում՝ ելնելով այնպիսի տվյալներից, որոնք անհնար է որ փոխվեն (օրինակ՝ կատարած հանցանքի բնույթը) կամ էլ ունեն տասնյակ տարիների վաղեմություն, և այնպիսի «մասնագետների» կողմից, որոնք ինձ միայն թղթերով են ճանաչում»,-գրել է ցմահ դատապարտյալը։
Ցմահ դատապարտյալների բողոքի այս ակցիան առիթ էր, որպեսզի նրանց հարազատները մեկ անգամ ևս ցույց կազմակերպեին և կրկին վեր հանեին չլուծված բազում հարցեր:
Դեկտեմբերի 4-ի դրությամբ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի հերթական ընդունելությունից և տարված բացատրական աշխատանքներից հետո դադարեցրել են հացադուլը։ Սակայն երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի վերոնշյալ խնդիրները հանգուցալուծում գտնեն՝ համահունչ մարդու իրավունքների և արժանապատվությունը հարգելու սկզբունքներին: Այդ խնդիրներից մեկն էլ, որ թերևս գլխավորներից է, կապված է այն հանգամանքի հետ, որ մինչ օրս ցմահ դատապարտյալների համար չեն ստեղծվում իրավական հիմքեր, որոնց վրա հենվելով նրանք բողոքարկեն իրենց հանդեպ ընդունված անարդար դատավճիռները, վերականգնեն իրենց հեղինակությունը:
Եվ ցմահ դատապարտյալները անցնող տարիների ընթացքում բազմիցս են արտահայտվել այս խնդիրների մասին՝ պահանջով, որ ոլորտում տեղի ունենան, իսկապես, օրենսդրական բարեփոխումներ, յուրաքանչյուր դատապարտյալի գործերի քննության և վերանայման հարցում լինի անհատական մոտեցում, որը կօգնի ձևավորել արդար համակարգ:
Վերոնշյալ խնդիրների շուրջ տարիներ ի վեր ուսումնասիրություններ և կարևոր մասնագիտական եզրակացություններ է կատարել հետախույզ, ցմահ դատապարտյալ ԳԱՐԵԳԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Նրան վերագրվել է մի հանցանք՝ սպանություն, որի հետ իրականում առնչություն չի ունեցել, տուժածին իրական կյանքում երբևէ չի էլ ճանաչել, կատարված այդ հանցանագործության ժամանակ անգամ Երևանում չի եղել, այլ գտնվել է Բագրատաշենում, և անարդար դատավարության և կամայականության պատճառով նա ցմահ դատապարտյալ է իրական հանցագործի փոխարեն: Տարիներ ի վեր գործը վերանայելու և բողոքարկման դիմումները մնացել են անպատասխան: Դրանք միայն բողոքի դիմումներ չեն…
Նա նաև բազմաթիվ հոդվածներ է հեղինակել այս առթիվ, որոնք, եթե գրքի տեսքով հրատարակվեին, յուրահատուկ ձեռնարկ կլինեին՝ ձևավորելու համար մի ուղղություն, որը կնպաստեր նման ճակատագրով մարդկանց խնդիրները մամուլում, հանրային տիրույթում ճիշտ լուսաբանելու համար, քանի որ յուրաքանչյուր բնագավառի համակարգային խնդիրները կարգավորելու համար կարևոր է նաև հասարակական ճիշտ մթնոլորտի ձևավորումը: Այս բոլոր դիտարկումներից ելնելով՝ Գարեգին Սարգսյանը սատարելով իրենց բողոքի ձայնը բարձրացրած ՝«Սևանի» բանտում 7 ցմահ դատապարտյալներին, մեզ հնարավորություն է ընձեռել այս խնդրի առնչությամբ մեր հոդվածում ընդգրկել իր դիմագրքի էջում տեղ գտած ուսումնասիրությունները:
Հիշատակենք դրանցից հատվածներ, որոնք մեր կարծիքով ամբողջացնում են վեր հանված խնդիրները: Այս բոլոր անպատասխան մնացած դիմումներում, հոդվածներում դրված է մի առանցքային հարց-պահանջ. «Մի բացառեք հետևյալը, որ է` «անմեղ անձը դառնալու է անօրինական վերջնական դավաճանության զոհ»,-ասվում է Գարեգին Սարգսյանի հեղինակած նյութերում: Եվ սա պետք է դառնա իրավունքի կարևոր նորմ՝ համակարգելու ոլորտում առկա բոլոր հարցերը:
Ներկայացնենք այս բանաձևի շուրջ կառուցված՝ Գարեգին Սարգսյանի ուսումնասիրություններից ու դիտարկումներից մեկը, որն իր բնորոշմամբ «Հանրային լրագրության համար նախատեսված առաջնային հարցերի բարձրաձայնումն» է:

«…Մինչ նյութի բուն բովանդակությանը անդրադարձս հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա, որ է՝ Ռեաբիլիտացիա. «անարդար կերպով մեղադրված անձի-անձանց կամ հեղինակազրկված անձի պատիվը՝ հեղինակությունը վերականգնելը, ինչպես նաև դատարանով իրավունքները վերականգնելը, նախկին վարքի-համբավի՝ բարի անվան վերականգնելը»։
Ելնելով իմ իսկ ուսումնասիրություններից, անհրաժեշտաբար նշել եմ կամենում հետևյալը. ինչպես գիտենք, ազատազրկումն ամենախիստ և միաժամանակ ամենահակասական քրեական պատիժն է։ Հակասական բնույթն այն է, որ պետությունը (ձգտում) է հասնել պատժի նպատակների իրականացմանը ամենևին ոչ նպաստավոր պայմաններում, այն է՝ հասարակությունից խիստ մեկուսացում, օբյեկտիվորեն մարդու գոյության անբնական ձևն է, ապա՝ թվով միասեռ «հանցածին սովորույթներով վարակված» անձանց կենտրոնացումը մեկ վայրում, և վերջապես՝ պատժի կրման կացարանային պայմաններ։ Այս ամենին բազմաբովանդակալից (որքանով էլ գտնում եմ կարիքը), բայց և՝ հակիրճությամբ ընդսմին կոռեկտությամբ ձևակերպումս կանեմ հետևյալ կերպ` Պենիտենցիար տերմինաբանության հիմքով. որքան էլ ես ՀՀ-ում՝ իբրև ցմահ դատապարտյալ,ղ հիմնվելով (կներեք անուններ չնշելու համար) մեծ գիտնականների ուսմունքի վրա, ասում եմ այս մասին, մյուսները Պենիտենցիար հանցավորություն ասելով հասկանում են ոչ միայն ՔԿՀ-ներում ազատազրկման ձևով, այլև ազատազրկման հետ չկապված պատիժների կրման ընթացքում կատարվող հանցագործությունները:
Այս նշվածները որպես հղում ՀՀ-ի Արդարադատության նախարարությանը, և թե ի գիտություն, ավելի կոնկրետ՝ ու՞մ դարձնելու համար. նախ այն, թե քրեական իրավունքը ինչպե՞ս է կիրառվում ՀՀ-ի դատարաններում, այսպիսով կատարենք մեկ հատվածի մեջբերում. «Պետք է փաստել, որ ՀՀ-ում Պենիտենցիար հանցավորության շարժընթացը ընդհանուր առմամբ խիստ մտահոգիչ է»: Սա և նշանակում է ՝ վերը նշածս, ինչու ոչ , Ք․Կ․Ծ-ի վարչախմբին. վստահ եմ` նրանց 99,9 %-ը չի տիրապետում վերը նշածներիս կարևորություններին։ Գիտենք, որ (սա ևս նշում եմ) արդեն իսկ բուն թեմային անդրադարձով «իրավունքը» կարող է լինել փաստական («գործող») ու նյութական (այստեղից է՝ «նյութական իրավագիտություն»), ինչն էլ հանդես է գալիս որպես կարգավորիչ Օրենսգիրք: Սա թերևս իրավունքի նորմ է:
Հիմա հարց․ ու՞ր են վերը նշածներիս մասնագետները: Ինչու՞ մինչ օրս բացի դատապարտյալիս վրա շինծու քրգործի պատճառով լինում է ոչ մարդկային վերաբերմունք, որը և նշվում է. սա և՛ բանավոր, և թե՛ իբր օրենք է, և՛ պահանջ, ուստի իրականում ցմահ դատապարտյալներիս (դանդաղ մահվան են տանում):
Հարց․ ու՞ր են այն պատասխանատուները, ովքեր նախ մարդուս գոյի հարցով պետք էր որ հետամուտ եղած լինեին ( հիմա էլ պետք է լիներ), ինչպես նաև պարտադրեցին նախ ադապտացման հարցը. «ադապտացում նախ պետք է աշխ-կազմին՝ սկսած ՔԿԾ-ից, ովքեր դեռ չեն ադապտացվել իրավունքներին՝ նոր տեխնոլոգիաներին և օրենքներին, միայն խոստումներ կան, անգամ չգիտեն՝ ինչից են խոսում»՝ Ռեաբիլիտացիայի խնդիրների պատշաճ իրականացման վերաբերյալ։
Ես՝ Գարեգին Ռազմիկի Սարգսյանս ասում եմ՝ «պետությունը պետք է զերծ մնա մարդկանց կյանքին կամայականորեն միջամտելուց, նրանց ապօրինաբար ազատազրկելուց»:
Գարեգին Սարգսյանի դիտարկումներով ապօրինի ընդունված վճիռներ բազմիցս են եղել, և իր դեպքը միակը չէ: Եվ եթե վերանայվեին ցմահ դատապարտյալների գործերը, ապա դրանք կնպաստեին, որ վերականգնվեին բազմաթիվ մարդկանց իրավունքները՝ նոր մակարդակի հասցնելով դատաիրավական համակարգը: Իսկ կամայականություններից զերծ իրավական համակարգ հաստատելը յուրաքանչյուր երկրի համար ազգային անվտանգության հիմնաքարերից է: Սա է նկատի ունեցել ցմահ դատապարտյալ, հետախույզ Գարեգին Սարգսյանը, որ ՀՀ Գլխավոր դատախազին գրած իր դիմումի տեքստում ասել է.
«Ես՝ Գարեգին Սարգսյանս, նշում եմ. դատախազության մեխանիզմը իրապես և արդար գործելու դեպքում բավարար կլինի համարժեք և բավարար պաշտպանություն ապահովելու համար ապօրինի վճռից:
Մի բացառեք հետևյալը. «անմեղ անձը դառնալու է անօրինական վերջնական դավաճանության զոհ».
Քրեական դատավարությունից սկսած՝ դատախազությունը պարտավոր է ապահովել բարձր մակարդակի երաշխիքներ, քրեական դատավարությունում և քրեական հետապնդման սկզբունքով պե՛տք է դրված լինի հենց մեղադրող կողմի վրա, այլ ոչ մեղադրյալի:
Դատախազությունը անդրադարձ չի կատարել դատավորի՝ դիտավորյալ քրեական պատասխանատվության մասով, ում կողմից անարդար վճիռ է կատարվել:
Արտակարգ նպատակների համար, վերանայման, ապօրինի դատական որոշումը պետք է քննվի, սա և կասկածի տակ է, որով դատախազը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Մեկ անմեղ թվացող հարց. մի՞թե թույլատրելի չէ անմեղ մարդուն պաշտպանել օրենքով:
Ես անօրինական կերպով եմ դատապարտված ՀՀ-ում:
…Նաև ասում եմ հետևյալի մասին. իմ գնահատմամբ` դատախազությունը պարտավոր է իմ իսկ դիմումի համաձայն, դատարանի սխալները, դատավճիռը ենթարկելու վերանայման՝ ապագա միտումները և մարտահրավերները կանխելու նպատակով, այլ ոչ թե սին վճիռներից գրություն մեջբերելով շրջանցի բուն հարցերը...Սա և բարելավելու է պաշտպանություն՝ ապօրինի դատավճռի-դատապարտյալիս, ով ենթարկվել է անօրինական դատվածության/ Պահանջում եմ արտահերթ վերանայում ՝ արդար դատավարություն»:
Վերը նշված բազմաճյուղ և բազմաոլորտ խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Եվ այսպիսի դիմումներ Գարեգին Սարգսյանը բազմիցս է գրել՝ ուղղված Արդարադատության նախարարությանը, մեր երկրի դատաիրավական համակարգի բոլոր օղակների պատասխանատուներին, որոնցում վեր հանված հարցերը միայն իրեն վերաբերող շինծու դատավարության մասին չեն. դրանք նաև նպատակաուղղված են դիտարկելու մեր երկրի բոլոր խնդիրները ներսից և առաջադրելու համակարգված լուծումներ, մանավանդ, որ այս դիմումների հեղինակը եղել է մասնագետ, ով իր մասնագիտությունից ելնելով՝ ծառայել է մեր հայրենիքի անվտանգության ապահովմանը, իր նպաստը բերել մեր բանակին: Սրանք նյութեր են, որոնք բարեխիղճ փաստաբանների կողմից քննության առնվելու դեպքում հնարավոր կլիներ վերականգնելու արդարությունը:
Սակայն անգամ այս իրավիճակում էլ Գարեգին Սարգսյանը շարունակում է ուղիներ որոնել ծառայելու մեր երկրին ու ասել իր խոսքը՝ գրքերի, բազմաոլորտ ուսումնասիրությունների ու հոդվածների տեսքով, որոնք , վստահ ենք, դրվելու են մեր ներկայիս ու ապագայի իրավագետների ու հասարակական գործիչների սեղանին և ուղենիշ են լինելու, թե ինչպես պետությունն ամրացնել ներսից և կառուցել արտաքին աշխարհի համար անխոցելի երկիր: Մենք նրա գրքերին ու գիտական ուսումնասիրություններին շարունակելու ենք անդրադառնալ: Մինչ այդ ուզում ենք հիշատակել նրա ուշագրավ դիտարկումներից ևս մի քանիսը՝ վերցված դիմումների տեքստերից, որոնք արդարությանը հասնելու ճանապարհներից են.
«Կարևորի մասին. ինքս, ինչպես բոլոր մարդիկ, ունեն առանձնահատկություններ, մեկն ունի գեղեցիկ ձեռագիր, մյուսը՝ տգեղ, մյուսի միտքը պայծառ է, մյուսինը՝ ոչ, դիմումի բովանդակությունը պարզ ու բարդ… Եվ այսուհետ շարադրանքս կուղարկեմ իմ հարազատների կողմից հիմնարկ՝ ինձ փոխանցված համակարգչովս։ Սա և ընդունեք ի գիտություն. այո՛, ցմահ ասվածը ինձ համար պատժատեսակ չէ, «նախ այն բանի համար, որ ես հանցագործ չեմ ու շինծու կարգով մեկուսացված եմ և ցմահ բանտարկություն եմ կրում»: Հենց այն բանի համար, որ ես ոչ թե ցմահ բանտարկյալ եմ կամ՝ այն ինձ համար պատժի տեսակ է, այլ ՝ մասնագիտություն է՝ ցմահ ասվածը, որի բացատրությունը զետեղված է իմ կողմից հեղինակած «Փակ դռների բաց գրականություն, գրված և չգրված օրենքների դետերմինիզմ» գրքում:
…Դատավճիռ կայացնելիս դատարանները, ըստ իս, չպետք է գոյության զարգացման բարոյական խախտում թույլ տան, որը կամա թե ակամա հետևանքներ է ունենում վնասի տեսքով. այն է՝ սեփական ժողովրդի անվստահություն՝ դատարանի և պետության հարցում, այսինքն՝ պետության կազմաքանդում։
Օրինակ, սեփական ժողովուրդը գիտե այն, որ մարդուն թաղում են այն ժամանակ, երբ մարդը հոգին տալիս է, անշնչանում է, և աչքերն էլ փակ են թաղում… Իսկ օրենքը մարդուն իր կենդանության օրոք ցմահ է թաղում:
Այստեղ մեկ մեջբերում և ի գիտություն. պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը, դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային շրջանում և բարեփոխումների ակտիվ փուլում: Ազգային անվտանգությանը սպառնալիք կարող են լինել պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը և բարեփոխումների գործընթացի դանդաղումը: Մեջբերման ավարտ :
Դատական իշխանության արդյունավետ, անաչառ և անկախ գործունեությունը բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևոր ցուցանիշ է դրա նկատմամբ հասարակության վստահության մակարդակը․ մեջբերման ավարտ:
Այսպիսով. Մարդուն դատապարտել ցմահ, նշանակում է սպանել բնության իմաստը, այլ և իմաստների էլ սպանել հոգեպես: Այստեղ պետք է քրեական իրավունքի կարգապահություն, ինչպես և անհրաժեշտ է քրեական իրավունքի հիմնական ուշադրություն, որը սեևեռված կլինի դատարանների կողմը, թե ինչպե՞ս են նրանք կիրառում քրեական օրենսդրություններ: Եվ ահա ես ձեզ վկա, թե ՛ նախկինում և թե՛ մինչ օրս, ու՞մ և ո՞ր դեպքերի՛ թիրախն ու զոհն եմ:
Գրված օրենքը իր դատարանով և դատով կյանքի վերջի նստաշրջաններում ի՞նչ վճիռներ է կայացրել բանական անձանց հանդեպ. թույլ տվեք ասել՝ մեծ հաշվով հերքելով և թաղելով նրանց գոյը դատապարտությամբ ու այս քաղաքակիրթ հասարակությունը, այդ թվում ՝ ես ու իմ նման շատ անձիք, օրենքի մեղքի տակ ենք և, կներեք անկեղծությանս համար, ըստ իս, օրենսգիրքը, օրենքը և դատական ակտերն ու վճիռները օրինակելի բնույթ պետք է ունենան: Սա և ընդունեք իմ կողմից հետևյալ կերպ. սահմանադրաիրավական լավագույն նորմ, որպես օրենքի ոգի։
Ինչ վերաբերում է նոր ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին , նախ չէի կարծում, որ այն իր հոդվածների կետերով հանդերձ զուրկ պիտի լիներ նախ էական նշանակությունից, դրական ու բարենպաստ պայմաններից: Հակառակ դեպքում չէի դիմի համապատասխանեցման հարցով, այն էլ՝ մեկ սպանության, «որը չեմ կատարել, շինծու է» այս դեպքում։
Հայաստանում օրենքների կենսագործման և կիրառման գործընթացը կամա թե ակամա կորցնում է իր ուժը նոր սին օրենսգրքով, որը մարդուն հնարավորություն չի ընձեռնում հասարակություն վերադառնալու: Իսկ իրավունքի նորմ ասվածն այս դեպքում անգամ խաթարվում է: Դեռ չեմ անդրադառնում, առհասարակ, օրենքի մեկնաբանման բացին, օրենքի դրույթին վերաբերող հարցով:
Այս նոր օրենսգիրքը մոդուլային, այն էլ պարականոնիկ գիրք է, որը և անհերքելի է, և ենթակա միշտ փոփոխման:
Այո, համապատասխանեցման հարցը արժեզրկված է հե՛նց օրենքով, ինչպես և արժեզրկված է Ռեաբիլիտացիան, որը և հիմք է հանդիսացել դատախազին՝ մեղադրող կողմին: Սա խոսում է այս բանի մասին. նախկին վճիռները ևս մեկ անգամ, նոր իբրև քրեական օրենսգրքով կայացնել վճիռ՝ կամա թե ակամա:
Եվ վերջում, խնդրում եմ դատարանից հետևյալը. եթե ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված չէ ազատման հարց կամ մեղմ պատժամիջոց, այլ փոխարենը նախատեսված է ավելի ծանրացնող, այս դեպքում չկիրառել համապատասխանեցումը իմ դեպքում: Ես ինձ հարգել գիտեմ և ակնկալում եմ նույնը դատարանից»:

Ներկայացրեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4999

Մեկնաբանություններ